Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

iPhone-ը մեզի անալիզ կվերցնի

iPhone-ը մեզի անալիզ կվերցնի

Հնդիկ Միշկին Ինգվալին պատկանող Biosense Technologies ընկերությունը iPhone-ի համար uChek հավելված է մշակել, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել 25 տեսակի հիվանդություն` մեզի անալիզի շնորհիվ: 

 

Business Insider-ը հայտնում է, որ դրա համար չարժե փչացնել սեփական բջջայինը, անալիզի համար օգտագործվում է iPhone-ի տեսախցիկը: Մեզով սրվակի մեջ իջեցվում է լակմուսի թուղթը, որն էլ պետք է լուսանկարել, դրանից հետո uCheck ծրագիրը անալիզի է ենթարկում  եւ էկրանին ցուցադրում արդյունքը: 

 

Մեզը ստուգում է մինչեւ 10 նյութերի բաղադրություն: Ծառայությունը կարող է հայտնաբերել շաքարախտ, միզուղիների բորբոքում, քաղցկեղ, լյարդի հետ խնդիրներ: Այն նաեւ օգտվողին առողջական ընդհանուր վիճակի վերաբերյալ տեղեկություններ կտրամադրի, գրում է  gazeta.ru-ն:

 

App Store-ում uCheck -ը կհայտնվի մարտի վերջին եւ կարժենա 0,99 դոլար, սակայն լակմուսի թղթերի փաթեթը կարժենա 20 դոլար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ